Tuesday, October 25, 2011


Love and Understand


Սիրել, լսել, տեսնել և հասկանալ միմյանց ոչ միայն մինչև ամուսնանալը, այլև ամուսնությունից հետո հնարավոր է: Ամուսնանալով, թե տղամարդը, թե կինը իրենց նորաստեղց ընտանիք են բերում հայրական տանից վերցրած արժեքներ: Իսկ դրանցից յուրքաքանչյուրը ունի իր օրենքները, ձևերը և ժամանակը, որը հաճախ չի համապատասխանում  զուգընկերոջ ընդունած արժեքներին: Օրինակ` կնոջ հայրական տանը ընթրում էին այն ժամանակ, երբ տուն էր վերադառնում տան տղամարդը, իսկ ամուսնու ընտանիքում ընթրում էին այն ժամանակ, երբ հարմար էր, կամ երբ աշխատանքն ավարտվում էր և այլն:
Նոր ընտանիք կազմելով երիտասարդ կինը փորձում է ընթրել այդպիսի կարգ ու կանոնով, որը նա համարում է միակ ճիշտ ձևը: Նա սպասում է ուշ երեկոյան իր սիրելիին, որի համար պատրաստել է համեղ ընթրիք, իսկ սիրելին տուն է գալիս շատ ուշ, այդ թվում և արդեն ընթրած /ճանապարհին, ընկերների հետ, հայրական տանը և այլն/: Ահա և ընտանեկան կոնֆլիկտը պատրաստ է: Երբ այսպես ասած վեճերի զամբյուղը լցվում է ամուսինները սկսում են հեռանալ, օտարանալ միմյանցից` չհասկանալով ինչ է կատարվում, ինչից է այդքան հաճախ վեճեր լինում և կարող են վերադարձնել նախկին սերն ու երջանկությունը, մեղադրում են մեկը մյուսին: Ամուսինների փոխհարաբերությունների պարզաբանման ժամանակ պարզվում է, որ նրանք “չեն լսում” և “չեն տեսնում” միմյանց:
Ամուսինները հաճախ վախենում են միմյանց ասեն իրենց անձնական խնդիրների և ներքին անհանգստությունների մասին` զգուշանալով թույլ չերևալուց կամ էլ թիկունքից հարցած չստանալուց. հաջորդ վեճ ընթացքում: Ուսիտի իրական ներքին խնդիրները “դիմակավորված” հանդես են գալիս անձնական, սոցիալական, կենցաղային և մանր մուն խնդիրներով: Շատ հաճախ հանգում են օրիգինալ եզրակացության “Մեղավորը դու ես և քո ծնողներն են”: Եվ հանկարծ հայտնվում են հարազատ բարեկամներ, ընկերներ և ծնողեր ու բոլորը իրենց խորհուրդներն են տալիս, թե որտեղ, ում, ինչ պատասխան տա, ինչպես իրեն պահի և այլն: Բայց չմտածելով, որ կոնֆլիկտի “հեղինակները” երկուսն են` ամուսինները, ու հենց իրենք ել պատասխանատու են ծավալվող կոնֆլիկտին: Չդիմանալով հուզական և հոգևոր լարվածությանը, նախկին սիրահարվածները միմյանցից փախուստի են դիմում: Բարդ իրավիճակներում և փոխհարաբերություններում մարդիկ սովոր են մեղադրել դիմացինին, բոլորին, բայց ոչ մի դեպքում իրենց:
Բոլորին էլ հայտնի է, որ կատարյալ մարդ չկա և դա վերաբերում է ամուսիններից երկուսին էլ:  Չի կարելի ասել, թե զուգընկերը չի ցանկանում կայուն փոխհարաբերություններ, չի ցանկանում ինչ-որ բան փոխել հարաբերություններում: Ցանկանում են և նույնիսկ շատ են ձգտում: Բայց խնդիրը նրանում է, որ նրանք անընդհատ նույն կետի շուրջ են պտտվում: Նրանց մտքով չի էլ անցնում, որ դուրս գան այդ շրջանից: Երբ դիմում են ընտանեկան հոգեբանի, իրենց համար բացահայտում է, որ շատ կոնֆլիկտներ կարող են լուծվել, նույնիսկ կոնֆլիկտի չհասնել, եթե արտահայտեն իրենց ցանկությունները և պահանջները երկուսի համար հասկանալի լեզվով, այսինքն լսեն միմյանց, նայեն իրար աչքրի և այլն: Եվ երբ սկսում են իրար ուղղակի լսել ու ընդունել, ապա հասկանում են, որ կարող են միմյանց զիջել, ընդառաջել:
Զրուցելով միմյանց հետ սպասելիքների և ցանկություների մասին յուրաքնաչյուրը ստանում է լսված լինելու հնարավորություն, որը մեծ քայլ է առողջ և անկեղծ հարաբերություներ ձևավորելու համար:
Սիրեք միմյանց, անկեղծ եղեք ու գնահատեք այն ինչ ունեք:

No comments:

Post a Comment