Tuesday, November 8, 2011


ՄԻ Փոքրիկ ինքնասպանություն

Որոշեցի:
Վերջ, գնում եմ...
Նստեցի, գրեցի մի երկար նամակ բոլոր հարազատ մարդկանց`բոլորի ներողամտությունը հայցեցի, ասացի որ սիրում եմ իրենց, խնդրեցի շատ չտխրել ու չմոռանալ ինձ: Մաղթեցի, որ օրհնված լինեն: Կցեցի նաև մի փոքրիկ կտակ, թե ով պետք է կատուներիս պահի, ում կթողնեմ նկարներս և այլն: Նաև խնդրեցի՝ քեզ չասել իմ մահվան մասին :Հետո սկսեցի մտածել, թե ո՞նց իրականացնեմ որոշումս:
Բարձրից թռչել միշտ էլ երազել եմ. իսկ եթե փափուկ տեղ ընկնե՞մ, կենդանի մնամ ու, ասենք` պարալիզացվեմ... Կամ ընկնեմ մի խավարասերի վրա. չէ, ես այդ մեկը փաստորեն ինձ երբեք չեմ ների... 
Կարելի է սենյակի դուռը կողպել ու դեղ խմել: Բա որ կասկածե՞ն, հասցնեն դուռը ջարդել ու տագնապահար ինձ տանեն՝ կլիզմա անեն : Օ՜, ոչ:
Կախվե՞լ: Իհարկե, բայց վտանգավոր է, է՜: Մարդ է՝ հանկարծ չխեղդվեմ ու մնացած կյանքս նստեմ կալյասկայի մեջ. իսկ եթե խեղդվեմ, մարդիկ մի կուշտ կծիծաղեն ինձ վրա, երբ ինձ տեսնեն աչքերս թռսծ ճակատիս, լեզուս դուրս կախված, ձեռքս ձգված... Միշտ խուսափել եմ ծիծաղի առարկա դառնալուց: Չեմ կախվի:
Մնում է մեկ հնարավոր տարբերակ՝ կտրել դաստակիս երակը: Սիրուն կկտրեմ ու հանգիստ կնստեմ միչև կենդանության հեղուկ-ավիշը վերջնականապես լքի մարմինս. ոչ ոք սկի չի նկատի, գործը մաքուր կանեմ: Նկատելու դեպքում էլ՝ ուշ կլինի, հո չե՞ն հասցնի կարել կտրված երակս կամ արյունս հատակից հավաքել ու ետ լցնեն մարմնիս մեջ:
Այո, որոշեցի: Ինչ լավ է` մազերս էլ պետք չէ սանրել: Ամեն ինչ պատրաստ է: Ափսոս, որ պիտի գնամ, բայց մյուս կողմից նոր բան կիմանամ: Ու ,եթե Աստված ինձ ների ես նրանից մի քանի բան կխնդրեմ:
Այսօր առանձնահատուկ սիրուն եմ :Մահը տեղյակ է, որ գնալու եմ իր մոտ՝ ինձ միտումնավոր գեղեցկացրել է, որպեսզի հակադրվեմ սևին... Բայց ի՞նչու սև. ես միշտ էլ կանաչ գույնն եմ սիրել: Սա էլ չմոռանամ ավելացնել ցուցակիս մեջ՝ նամակում: Հա, ի՞նչ կլինի որ, եթե ինձ կանաչ թաղեն... Կամ էլ, թող անունը դնեն «կանաչ թաղում» և այդ անվան տակ հրավերներ բաժանեն փողոցներում՝ թռուցիկի ձևով: Էդ էլ տենց:
Դե, իհարկե մի երկու ժամ մտածել եմ, թե ինչեր եմ արել ես այս աշխարհում. մեկ- մեկ էլ մտքովս անցնում է, թե արդյոք շուտ չեմ գնո՞ւմ: բայց, ասենք՝ մնացի, ախր մնամ ինչ անեմ... Գնամ, գոնե տեսնեմ էնտեղ ինչ կա, չկա: Բայց, եթե էնտեղ կոֆե ու ծխախոտ չկա, երևի չարժի գնալ...
...Սիրուն, բարակ գրաֆիկական երկու գիծ քաշեցի ու սկսեցի վայելել վերջին սուրճս ու ծխախոտս: Երկուսն էլ կիսատ թողեցի. Կարո՞ղ է կիսատ մնացած սուրճը և ծխախոտը ինձ նորից ետ բերեն...

No comments:

Post a Comment